Առանց հզօր տնտեսութեան եւ նիւթական ռեսուրսների, անհնար է իրականացնել որեւէ ծրագիր,ուստի մենք պարտաւոր ենք ունենալ հզօր տնտեսութիւն՝ մեր ծրագրերը կեանքի կոչելու համար:
ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Ըստ աւանդոյթի, համաշխարհային ջրհեղեղից յետոյ, մարդու կեանքի պահպանութեան խնդիրը դրուեց Նոյ Նահապետի եւ նրա յետնորդների վրայ: Այս Առաքելութեամբ է ներկայանում հայ ժողովուրդը ողջ քաղաքակիրթ աշխարհին:
Ի սկզբանէ հայ ժողովուրդը իր Առաքելական գործունէութիւնը սկսեց Արարատեան Աշխարհից, իսկ Հայկը ՝ որպէս Նոյ Նահապետի 5 -րդ սերունդ, այդ ժառանգական իրաւունքը փոխանցեց մեզ՝ իր սերունդներին:
ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Հայ ժողովուրդը քաղաքակրթութեանը յայտնի է որպէս Լուսաւորեալ եւ Լուսաւորող Ժողովուրդ: Հազարամեակներ շարունակ հայ ժողովուրդը կատարել է Լուսաւորորղի `Ուսուցչի կայուն իր աշխատանքը: Սա այն բացառիկ գծերից մէկն է, որով բոլոր ժամանակներում ճանաչել են ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:
ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ
Հնագոյն աշխարհում Հայոց Արքաների համար ընդունուած էր՝ յաղթանակներ տանել բանախօսների օգնութեամբ: Այդ պատճառով եւ ի հիշատակ մեր Բանախօս Նախնիների, զինուած ուժերին՝ Զօրքին, մենք անուանում ենք նաեւ՝ Բանակ :
ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԻՒՆ
Երբ հայոց արքաները իրենց ցանկալի յաղթանակը չէին ստանում հայոց բանախօսների միջոցով, այն ժամանակ դրված խնդիրները լուծում էր Հայոց Զօրքը: Պատմութիւնից յայտնի է, որ Հայոց Զօրքը միշտ Մարտունակ է եղել: Հայոց Զօրքը միշտ հաղթանակել է իր Արիականութեամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին: Հայ Բանակը հայոց Արիականության ժառանգորդն է::
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ
Մեր նախնիները՝ Հայոց Արքաները Բարեպաշտ էին: Մեր փառահեղ նախնիները նաեւ Բարեպաշտութեամբ են կարողացել պահել եւ պահպանել հայ ժողովրդին, հասցնելով 21-րդ դար: Լինենք մեր հզօրագոյն Բարեպաշտ նախնիների իրաւունքների ժառանգորդը:
© 2015 թ. Սեփականատեր ԱԿԱՏԱԳ ստուդիա . կապ amjuniver@yahoo.de
ԱՀՎԿ Աշխատակազմի կայք էջ ,հեղինակային իրաւունքը պաշտպանուած է օրենքով: