
Հայաստանի և արտերկրի հայության բոլոր շերտերի մոտ ամրագրված է երեք տասնամյակի քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգևոր միաբանության ձախողման փաստը։ Հայ իրականության մեջ գործող լիբերալ-պահպանողական, լիբերալ-դեմոկրատական, ազգային ազատագրական, քաղաքական և հասարակական ուժերը, նրանց հարող կազմակերպությունները և անհատներն այդպես էլ հայ հասարակությանը չկարողացան դուրս բերել տևական ճգնաժամից։ Համահայկական Վերնախորհուրդը /Սենատ/ պնդում է՝ Հայ ժողովրդի տևական ճգնաժամը […]

Հարգելի՛ պարոն Մ․ Հայրապետյան, Շնորհակալություն Ձեր պատասխանի համար։ Աշխարհասփյուռ հայությունը սպասում է ՀՀ իշխանությունների հայահավաք ծրագրերին և արտերկում ապրող հայի իրավունքի ճանաչմանը հայրենիքի նկատմամբ։ Մեր համագործունեությունն ավելի գործնական դարձնելու նպատակով, տեղեկացնում եմ Ձեզ մեր աշխատանքը կազմակերպել ենք ծրագրային երեք ուղղություններով՝ Հայրենադարձություն, Հայաստանի Հանրապետություն-արտերկիր՝ մշակութային և գիտական կապերի ամրապնդում, Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհրդի հիմնում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ․ Արևմտյան Ասիայի ապագա քաղաքական քարտեզի վրա ի՞նչ տեղ է ունենալու Հայաստանը (ներառյալ Արցախը)։ Ընդհանուր 41,2 հազար քկմ տարածքը, որը նաև չունի ելք դեպի ծով, կենսունակ պետություն ունենալու համար բավարար չէ։ Գաճաճ ներուժով Հայաստանը դատապարտված է հարմարվելու գլոբալ և ռեգիոնալ դերակատարների քաղաքականության արգասիքներին։ Այսպիս ի ոչ շահավետ պայմաններում անկախ Հայաստանի գոյության ապագան խիստ […]

Հայկական խորհրդարանի երկրորդ պալատում պետք է լինեն բացառապես սփյուռքի ներկայացուցիչները։ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ «Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի […]

Համահայկական Սենատ՝ Վերնախորհուրդ ձևավորելու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմի մասին է ներկայացնում Սենատի համակարգող խորհրդի անդամ Արամ Մկրտչյանը։

Հարգելի տիկնայք և պարոնայք Մեծ ուրախությամբ ընդունում ենք Ձեր Հռչակագիրը «Մենք՝ Սփյուռքի ներքոստորագրյալ համայնքային կազմակերպություններս, միություններս և միավորումներս, Ողջունելով Հայաստանում և Սփյուռքում ծավալվող համաժողովրդական շարժումը, կարևորելով շարժման արդյունքում առաջացած աննախադեպ համախմբումը և ներուժի օգտագործումն ի շահ Հայաստանի Հանրապետության, Արձանագրելով, որ «Իմ Քայլը» նախաձեռնությունը և ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս պահին Հայ ժողովրդի շահերի միակ […]

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Աշխաhասփյուռ հայության հայացքն արդեն հարյուր տարի սևեռված է Հայաստանի Հանրապետության վրա՝ մեծ ակնկալիքներով: Տասնամյակներ շարունակ աշխաhասփյուռ հայությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ իշխանություններին, սակայն ՀՀ իշխանությունների իրականացրած քաղաքական և տնտեսական ծրագրերը բավարար հիմքեր չստեղծեցին, բարեկեցիկ ապագա ստեղծելու համար։ Բոլորս էլ գիտենք՝ առանց սփյուռքահայության իրական մասնակցության, Հայաստանի Հանրապետությունը չի կարող հաղթահարել տնտեսական, […]

Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի համակարգող խորհրդի անդամ Արմեն Բարսեղյանի «Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարը։

Ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Քրիստ Խաչիկ Շահինյանը մեկնաբանում է Հայաստանում ընթացող ներքաղաքական իրադարձությունները։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Համահայկական սենատ՝ Վերնախորհրդի» համակարգող խորհուրդն իր աջակցություն է հայտնում ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ։ Այսպիսի ժողովրդական միասնություն հայությունը վերջին տասնամյակների ընթացքում չի ունեցելու, սա արդեն խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթանակը։ Այս ամենն իրավաքաղաքական հիմք է նոր որակի պետականություն ձևավորելու, հայկական սփյուռքն ակտիվացելու և արմատական բարեփոխումների մեկնարկ տալու համար։ Սփյուռքը կանգնած է ժողովրդական շարժման կողքին։ Համահայկական […]
