1916-1917թ․թ սկսվեցին Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով ստեղծելու աշխատանքները։ Այս նախաձեռնությունը պատկանում էր Պողոս Նուբարին: Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել երեք համաժողով և այն դադարեցրել է իր գործունեությունը որպես Արևմտյան Հայաստանի հայության մարմին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1943 թ. հոկտեմբերի 8-ից ԱՄՆ-ում գործում էր ազգային խորհուրդը: Խորհրդի առաջին նախագահը ռամկավարների առաջնորդ Պետրոս Ս. Թերզյանն էր։ Այն դադարեցրեց իր գործունեությունը, երբ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Արևմտյան Հայաստանի նկատմամաբ ունեցած պահանջատիրությունից։
1948 թ․ մինչև 2004 թ․ ընկած ժամանակահատվածում` մասնավորապես Ամերիկյան մայրցամաքի պետություններում, տարբեր ձևաչափերով և հիմնականում կուսակցությունների և ՀԲԸՄ հովանավորությամբ գործել և գործում են տարբեր համագումարներ և համանման կառույցներ։
2004 թ․ Արցախում ստեղծվեց Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը, որը գործում էր կոլեկտիվ ղեկավարման սկզբունքով։ 2007թ․ այդ կառույցը ղեկավարում է Ա․Աբրահամյանը (Ֆրանսիա) Խորհրդի կազմի մասին չկա հստակ որևէ տեղեկություն։
2013 թ․ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից ստեղծվեց Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով ձևավորելու հանձնաժողով։ Հանձանժողովի նախագահ ընտրվեց Ա․Տեր Սարգսյանը:
Վտարանդի կառավրության կողմից մասնակցում էին․ Ա․Հարությունյանը Կ․Հայրապետյանը, Ֆ․Սասունը, Տ․Փաշաբեզյանը։ «Արևմտյան Հայաստանի հայերի ազգային Խորհուրդ»-ի կողմից մշտապես մասնակցում էին Ա․Աբրահամյանը, Վ․Ղազարյանը։ «Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհուրդ»-ի կողմից աշխատանքներին մասնակցություն են ունեցել նաև Դ․Բալայանը (Մոսկվա), Լ․Պետրոսյանը (Ջավախք) և այլ անձիք։
2013թ մայիսի 24-ին Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Ա․ Աբրահամյանը, Արևմտեան Հայաստանի Վտարանդի կառավարութեան վարչապետ`Տ․Փաշաբեզյանը և Արևմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող հատուկ հանձնաժողովը հանդես
2013 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը 41 երկրներից գրանցվել էին 17837 ընտրողներ, ովքեր որպես Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ իրավունք էին ստացել մասնակցելու Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններին: Ընտրություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Արևմտյան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ջավախքից, Ուկրաինայից, այդ թվում՝ Ղրիմից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինաից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Քուվեյթից, Եգիպտոսից, Թուրքիայի Հանրապետությունից:
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում պատգամավոր են ընտրվել 20 կին, որը կազմում է ընդհանուր թվի 31%-ը: Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարիքային կազմը հետևյալն է՝ 60 տարեկանից բարձր - 7 պատգամավոր, 50 - ից 60 տարեկան - 20 պատգամավոր, 40 - ից 50 - 16 պատգամավոր, 30 - ից մինչև 40 - 11 պատգամավոր, 30-ից փոքր - 10 պատգամավոր: Ամենատարեց պատգամավորը 78 տարեկան էր, ամենաերիտասարդ պատգամավորը՝ 21: Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Քվեարկության անցկացման և ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ հասցեով բողոքներ չեն ստացվել: Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ձևավորվել է 2013 թվականին։
Առաջին գումարման ԱԺ գործունեությունը
2013թ դեկտեմբերի 17-ին ձևավորված Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը կազմված էր 64 պատգամավրական մանդատից , որից 20 մանդատը պատկանում էր ԱՀ Վտարանդի Կառավարությանը : Առաջին գումարման առաջին նիստը տեղի ունեցավ Փարիզում: Պատգամավորները ստացան իրենց մանդատները, ԱԺ նախագահ ընտրվեց Ա․Տեր Սարգսյանը Կառավարությունը հանդես եկավ հաշվետվությամաբ և ներկայացրեց իր հրաժարականը։ Այն ընդունվեց։ Վարչապետ ընտրվեց Տ․ Փաշաբեզյանը։ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Ա․ Աբրահամյանը ստացավ լրացուցիչ լիազորություններ՝ հանդես գալ նաև որպես Պետության Գլուխ, մինչև կստեղծվի Սահմանադրական Հանձնաժողով։ Իրավական նորմատիվային ակտերի բացակայության պատճառով, ստացված լիազորությունները գործի էին դրվում կոպտագույ խաղտումներով։ Մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Ա․ Աբրահամյանը Պետության Գլխի սահմանման փոխարեն սկսեց ներկայանալ որպես Արևմտյան Հայաստանի նախագահ՝ պրեզիդենտ։ Տ․Փաշաբեզյանը որպես գործադիր չկարողացավ իրականացնել իր պարտավորություննրեը: ԱԺ նախագահ Ա․Տեր Սարգսյանը՝ նույնպես։
Փաստացիորեն Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը չկարողացնավ իրականացնել օրենսդիրի իր հիմնական գործառույթը։ Վտարանդի կառավարությունը դադարեցրեց կաավարության կողմից 20 մանդատ ունեցող պագամավորների լիազորւոյթւոնները և հետ կանչեց նրանց։ Ազգային Ժողովի գործունեության հարցը Կառավարության պահանջով քննության ենթարկեց Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը և 16.10.2014թ. կայացրեց վճիռ։ Սույն Իրավարար Վճռով Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Առաջին Գումարման կազմը լուծարվեց։
Նոր ընտրություններ
2014թ դեկտեմբերի 10 -ին Սահմանադրությունը ընդունելուց հետո, ըստ գործող Սահմանադրության, սկսեց ձևավորվել նոր Ազգային Ժողով։ Ըստ գործող սահմանադրույթան՝ ԱԺ պատգամավորների թիվը կազմում էր 39 պատգամավոր։ Մանդատները բախշված էին հետևյալ կերպ՝ Ամերկյան Մայրցամաք պագամավորական մանդատ, ԵՄ պատգամավորական մանդատ, ՌՖ պատգամավորական մանդատ Հայաստան և Մերձավոր Արևելք պատգամավորական մանդատ։ Նոր Խորհրդարանի պատգամավորների թեկնածուների ընտրությունը տեղի ունեցավ ԿԸՀ վերահսկողությամաբ։ Ընտրությունները տեղի ունեցան 2015թ ապրիլի 1-ից մինչև 20-ը: Մասնակցեցին 69243 քվեարկողներ 19 երկրներից ։Ընտրվեցին 14 ԱՄՆ և Կանադա, 7 Եվրոպա, 5 ՌԴ, 10 Հայաստան, 3 Մերձավոր Արևելք ։ Արդյունքները տես ԿԸՀ կայքում ։
ԱՀՊ Ազգային Ժողով
Ըստ գործող Սահմանադրության՝ նորընտիր խորհրդարանի առաջին գումարման առաջին նիստը տեղի ունեցավ 21 հունիսի 2015թ։ ԱՀՊ Ազգային Ժողովի՝ խորհրդարանի նախագահ և պետության գլուխ ընտրվեց Տ․ Բագրատունին։ ՀՀ-ում և Արցախում խոսնակ նշանակվեց պատգամավոր Ստեփան Հասան-Ջալալյանը / որոշում թիվ2/ , ԱՄՆ-ում ԱԺ փոխխոսնակ նշանակվեց պատգամավոր Ա․ Բարսեղյանը /որոշում թիվ 4/։ 2015 թ օգոստոսի 21-ին քվեարկությամբ միաձայն ընդունվեց և հաստատվեց ԱՀՊ ԱԺ Կանոնակարգը